ԱՋԱԲՍԱՆԴԱԼԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ | ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐ
ԱՋԱԲՍԱՆԴԱԼԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Բիզնես տնային տնտեսուհիների համար
ԱՋԱԲՍԱՆԴԱԼ
Աջաբսանդալը պատրաստվում է թարմ բանջարեղենից, որի գլխավոր մասը կազմում է կանաչ պոմիդորը՝ տապակած |
80
բուսական յուղով, պատրաստի պահածոյի մեջ այն կազմում է 60—80°/օ, ունի յուրահատուկ դուրալի համ և հոտ, հրամցրվում է որպես խորտիկ։
Ընտրած կանաչ պոմիդորները լվանալուց հետո սուր դանակով բաժանում են շերտերի և տապակում բուսական յուղում): Դրան զուգընթաց առանձին-աոանձին նախապատրաստում և տապակում են գազարն ու սոխը։ Այդ բոլորը խառնում են իրար, վրան ավելացնում անհրաժեշտ քանակությամբ շաքարավազ, համեմունքներ՝ կծու և հոտավետ պղպեղ և կանաչի, լցնում 0,5 լիտրանոց բանկայի մեջ, ծածկում կափարիչով և ստերիլացնում 75 րոպե, 94—96° տակ ամրացնում են թիթեղյա կափարիչները և պահում, ինչպես բանջարեղենի պահածոների մյուս տեսակները։ 1 կգ պատրաստի աջաբսանդալի համար պահանջվելիք կիսաֆա բրիկատների քանակությունը ներքոհիշյալն է. Կանաչ պոմիդոր տապակած 600-800 գրամ Գազար տապակած (ֆարշ) 100 —200 գրամ Սոխ տապակած (սոխառած) 180 —150 գրամ Շ աքարավազ 40 — 50 գրամ Աղ 20—25 գրամ Կանաչի (մաղադանոս, սամիթ) 5—7 գրամ Ձեթի ընդհանուր ծախսր 100—150 գրամ |
ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐ, banjarexeni pahaco, ԱՋԱԲՍԱՆԴԱԼ, ajabsandal
Հայկական Խոհանոց Haykakan XOHANOC
#Հայկական_Խոհանոց