ԲԱԴՐԻՋԱՆԻ ԽԱՎԻԱՐ | ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐ
ԲԱԴՐԻՋԱՆԻ ԽԱՎԻԱՐ
Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Բիզնես տնային տնտեսուհիների համար
Լվացած բադրիջանը կտրատում են 10 —15 մմ հաստությամբ оղակների և տապակում այն ձևով, ինչպես նկարագրված կ Բադրիջանի պահածո լցոնով՝ տոմատի սոուսով) գլխում։
Տապակած բադրիջանի կտորները կուտակելուց հետո արագ կերպով մանրում են մսաղաց մեքենայով, ստացվում է |
74
ընդհանուր մածուցիկ մասսա, որի վրա ավելացնում են նախապես պատրաստած ձեթի մեջ տապակած սոխը, լավ խառնում, լցնում 500 կամ 350 գր ապակյա բանկաների մեջ, ծածկում կափարիչներով և կատարում ստերիլացում, այնուհետև կափարիչներն ամուր ամրացնում են (94— 96°) տաք վիճակում:
1 կգ խավիար պատրաստելու համար անհրաժեշտ է.1, Բադրիջան տապակած և մսաղաց մեքենայով մանրացրած՝ 3,5 թեյի բաժակ կամ 700 գրամ 2. Գազար տապակած — 2 ճաշի գդալ (35—40 գրամ) 3. Տապակած սոխ — 2 ճաշի գդալ (35— 50 գրամ) 4.Կանաչի(մաղադանոս,սամիթ) 5—7 գրամ 5. Աղ ճաշի 17—20 գրամ 6. Շաքարավազ 1 թեյի գդալ (7—10 գրամ) 7. Համեմունք (կծու և հոտավետ պղպեղ) 1—1,5 գրամ 8. Տոմատի պյուրե 9. Բուսական յուղի ընդհանուր ծախսը 1 կգ համար՝130 —150 գրամ Խորհուրդ Է տրվում տապակած գազարը և սոխը նույնպես մանրացնել մսաղաց մեքենայով, իսկ տոմատ պյուրեն եռացնելուց հետո ավելացնել շաքարավազր, աղը, համեմունքները և կանաչին։ Եփելուց հետո ստացված սոուսի մասսան խառնում են աղացած խավիարի հետ։ Խավիարի ստերիլացումը 500 գրամանոց ապակյա բանկաներում կատարվում Է 85 րոպե, իսկ 350 գրամանոցի դեպքում’ 75 րոպեt Պատրաստի սննդամթերքը չփչանալու համար բոլոր գործողությունները պետք Է կատարել արագ չթողնելով կիսաֆաբրիկատ վիճակում երկար ժամանակ, որովհետև արտաքին միջավայրը խիստ բացասաբար Է անդրադառնում սնընդամ թերքի որակի և նրա պահ պանման վրա: 75 |
ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐ, banjarexeni pahaco, ԲԱԴՐԻՋԱՆԻ ԽԱՎԻԱՐ, badrijani xaviar
Հայկական Խոհանոց Haykakan XOHANOC
#Հայկական_Խոհանոց