ԿԱՐՄԻՐ ՊՈՄԻԴՈՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ | ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐ
ԿԱՐՄԻՐ ՊՈՄԻԴՈՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Բիզնես տնային տնտեսուհիների համար
Պետք է ընտրել միահավասար չափսերի և հասունացած կարմիր պոմիդորներ, որոնք ունեն ամուր կառուցվածք։ 1,5—-2 րոպե եռացրած ջրի մեջ լցնելուց հետո անմիջապես հանում և սառեցնում են աղբյուրի հոսող ջրով, որից հետո պոմիդորի մաշկի վրա առաջանում են ճեղքվածքներ, և կեղևը հեշտությամբ անջատվում է. այնուհետև դարսում են 0,5 լիտրանոց ապակյա բանկայի մեջ առանց ճնշում գործադրելու։ Նրա վրա ավելացնում են տեսակավորած և հասունացած պոմիդորի տոմատի թարմ հյութը, որը նախապես ճզմելուց, մամլելուց հետո քամում են մառլյայով, որպեսզի հյութի մեջ պոմիդորի սերմեր և կեղևներ չմնան։ Յուրաքանչյուր բանկայի մեջ ավելացնում են 10 —12 գրամ աղ, դնում թիթեղյա կափարիչը և կատարում ստերի լացում՝ ոչ պակաս քան 60 րոպե, որից հետո 94 — 96° ջերմաստիճանի տակ, առանց հապաղման ամրացնում են կափարիչները։ Պատրաստի պահածոն համարվում է կիսաֆաբրիկատ՝ ձմռան ճաշերի մեջ օգտագործելու համար։ Այն ունի թարմ պոմիդորի համ, հոտ և գույն։ Ձմռան պայմաններում խորովածի, լոլլա-քյաբաբի համար այն դառնում է անփոխարինելի գարնիր։ |
Պահպանվում է այնպես, ինչպես բպնջարեղենի պահածոները:
76
ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐ, banjarexeni pahaco, ԿԱՐՄԻՐ ՊՈՄԻԴՈՐ, karmir pomidor
Հայկական Խոհանոց Haykakan XOHANOC
#Հայկական_Խոհանոց