ԿԻՏՐՈՆԻ ՇԵՐՏԵՐԸ (ԴԻԼԻՄՆԵՐԸ)
ԿԻՏՐՈՆԻ ՇԵՐՏԵՐԸ (ԴԻԼԻՄՆԵՐԸ)
Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Բիզնես տնային տնտեսուհիների համար
Լավորակ կիտրոններն ընտրելոլց հետո սառր աղբյուրի ջրով լվանում են և մաքուր շորով չորացնում։ Այնուհետև չժանգոտող սուր դանակով կտրում են կլոր, օղակաձև 5 — 6 մմ հաստությամբ և զգուշությամբ հեռացնում միջի կորիզները՝ առանց միջուկը վնասելու։ Կտրած կիտրոնի օղակները դարսում են 0,5 կամ 1,0 լիտրանոց ախտահանած չոր ապակյաբանկաների մեջ։ Նախ ապակյա բանկայի հատակին լցնում են 5—6 մմ հաստությամբ շաքարավազ (լավ կլինի վերցնել ավելի մանր շաքարավազ, որը շուտ լուծվում է կիտրոնի մեջ և կտրած օղակն երբ դասավորում շաքարավազի վրա 2—3 շերտով, նորից ավելացնում շաքարավազ և նույն պրոցեսը կրկնում մինչև ապակյա անոթի լցվելը։ 1 կգ պատրաստած կիտրոնին անհրաժեշտ է 1 կգ շաքարավազ։ Լցվելուց հետո ապակյա բանկայի բերանը փակում են թիթեղյա կափարիչով, պահում սովորական տնային ջերմ աստիճանի տակ։ Շաքարավազր լրիվ հալվելու դեպքում բանկայի պա֊ րունակությունը մի մասով պակասում է։ Մասսան դատարկում են ամանի մեջ։ Նախապես պատրաստած 0,35 կամ 0,5 լիտրանոց ապակյա բանկաներում դարսում են կիտրոնի օղակները կամ շերտերր, վրան ավելացնում առանձնացված կիտրոնի հյութ և խնամքով ամրացնում թիթեղյա կափարիչը։ |
ԿԻՏՐՈՆԻ ՇԵՐՏԵՐԸ (ԴԻԼԻՄՆԵՐԸ)
Պատրաստված կիտրոնով լի ապակյա անոթները պահպանում են հով մառանում, պատշգամբում, խոհանոցում կամ առնարանում 4 աստիճանի տակ։ Այդ պահածոն օգտագործվում է տարվա որոշ ամիսներին, թարմ կիտրոն չլինելու դեպ֊քում։ Քանի որ ստերիլացիա կամ պաստերիլացիա չի կատարվում, ուստի այս ձևով պատրաստած պահածոն լրիվ չա — փով պահպանում է իր մեջ կիտրոնի սկզբնական քիմիական բաղադրությունը, հատկապես վիտամիններն ու թթվությունը։ Դրա հետ մեկտեղ ավելի քան զգուշորեն պետք է կիրառել սանիտարական բոլոր կանոնները՝ պահածոն երկար պահպանելու համար։ |
ԿԻՏՐՈՆԻ ՇԵՐՏԵՐԸ, kitroni dilimner
Հայկական Խոհանոց Haykakan XOHANOC
#Հայկական_Խոհանոց