ՄՈՇԻ ՄՈՐՈԻ ԵՎ ԵԼԱԿԻ ՄՈՒՐԱԲԱ
Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Բիզնես տնային տնտեսուհիների համար
ՄՈՇԻ ՄՈՐՈԻ ԵՎ ԵԼԱԿԻ ՄՈՒՐԱԲԱՄուրաբաներ պատրաստելու համար հատապտուղները պետք է լինեն խոշորահատիկ, ոչ շատ հասունացած։ Առաջին հերթին անհրաժեշտ է մաքրել տերևները և պտղակոթերը բաժակաթերթիկներից։ Տեսակավորելուց Հետո լվանում են սառն աղբյուրի ջրով։ Մեկ կիլոգրամ հատապտղին անհրաժեշտ են 1,3 կգ շաքարավազ և 1 թեյի բաժակ ջուր։ Հատապտուղների վրա ա-վելացնում են պատրաստած շաքարաջուրը և դնում թույլ կրակի վրա, եփում 5 րոպե, այնուհետև թողնում հանգստանա այնքան ժամանակ, մինչև նրա ջերմ աստիճանը հասնի 20— 25°-ի։ 2-րդ անգամ եվւում են 8—10 րոպե և թողնում սառչի 20—25 րոպե, իսկ 3-րդ անգամ եփում են մինչև պատրաստ լինելը։ Նույն հատապտուղները կարելի Է եփել այլ եղանակով: Պտուղների հատիկների ամբողջականությունը պահպանելու համար պատրաստած շաքարաջրի մեջ ավելացնում են հատապտուղներ և թողնում 4 — 5 ժամ, որից հետո հատիկներն անջատ ում են շաքարաջրից։ Վերջինս եփում են 100—102°, առանձնացված հատիկները շատ զգուշությամբ լցնում եռաց֊ վող շաքարաջրի մեջ և շարունակում եփել մինչև պատրաստ լինելը: 3-֊րդ դեպքում 1 կգ հատապտղին ավելացնում են 1,3 կգ շաքարավազ, 1 թեյի բաժակ ջուր և թողնում 10—12 ժամ։ Առաջին և երկրորդ եփումը կատարվում Է թույլ կրակի վրա 5—8 րոպե։ 8—10 րոպե տևում Է հանգիստը։ 3-֊րդ անգամ եփում են մինչև հումքի լրիվ պատրաստ լինելը։ Հատապտուղների բնական գույնը չկորցնելու և չսևանալու համար, որքան կարելի Է, եփման տևողության ժամկետր պետք Է կրճատել։ Պատրաստի մուրաբան (90—92°) լցնում են 0,5—1,0 լիտրանոց ապակյա բանկաների մեջ և փակում թիթեղյա կափարիչներովt |
67
ՍԵՎ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՀԱՂԱՐՋԻ ՄՈԻՐԱԲԱ
Սև հաղարջի մուրաբայի համար ընտրում են միահավասար աստիճանի հասունացած, մուգ-սև գույն ունեցող հատիկներ, հեռացնելով պտղակոթերն ու վնասվածները։ Տեսակավորած հատիկները լավ լվանում և խաշում են եռացող ջրի մեջ 2— 3 րոպե։ Խաշելիս կեղևը փափկում է, և ներծծումը կատարվում է արագ, որը և լավացնում է մուրաբայի որակը։ 1 կգ սև հաղարջի հետ անհրաժեշտ է օգտագործել 1,2 կգ շաքարավազ:
Եթե հաղարջր շատ թթու է, շաքարի քանակությունը կմեծանա: Շաքարավազին ավելացնում են 1,5 թեյի բաժակ ջուր։ Շաքարաջուրը լցնում են հատապտուղների վրա և եփում, որոշ ժամանակից հետո կրակի վրայից վերցնում են ամանը 5—8 րոպե ժամանակով՝ երեսի քափը քաշելու համար և ապա շարունակում եփել մինչև նախատեսած վիճակի պատրաստ լինելը։ Կարմիր հաղարջի հատիկները ողկույզից անջատելուց հետո լվանում են, վրան ավելացնում 60 — 65 %-անոց շաքարաջուր, թողնում 8—12 ժամ և եփում ինչպես մորին։ Մեկ կգ կարմիր հաղարջին տրվում է 1,3 կգ շաքար, շատ թթու լինելու դեպքում օգտագործում են 1,4 —1,5 կգ շաքարավազ։ |
68
ՄՈՇԻ ՄՈՒՐԱԲԱ, ՄՈՐՈԻ ՄՈՒՐԱԲԱ, ԵԼԱԿԻ ՄՈՒՐԱԲԱ, ՀԱՂԱՐՋԻ ՄՈԻՐԱԲԱ, moshi muraba, moru muraba, yelaki muraba, haxarji muraba
Հայկական Խոհանոց Haykakan XOHANOC
#Հայկական_Խոհանոց