ՏԱՆՁԻ ԿՈՄՊՈՏ
Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Բիզնես տնային տնտեսուհիների համար
Հայաստանի Մալաչա տանձն իր քիմիական բաղադրությամբ, հատկապես համով է, հոտով և իր սքանչելի բուրմունքով գերազանցում Է բոլոր տեսակի տանձերին։ Նրանից ստացվում Է բարձր որակի կոմպոտ: Այդ տանձը վերին աստիճանի նուրբ լինելով անպայման պետք Է քաղել ձեռքով (5—10 կգ) և զգույշ դարսել զամբյուղի մեշ։ Բերքը հավաքելուց հետո խորՀուրդ Է տրվում 3— 4 ժամից հետո պատրաստել կոմպոտ։ Խանութներից գնված տանձը պետք Է չինի թարմ, միատեսակ, ոչ լրիվ հասունացած, չպետք Է ունենա վնասվածքներ։ Կոմպոտ պատրաստելու համար անհրաժեշա Է հոսող, մաքուր շրով լվանալ, հատուկ կեղևահան դանակով պոկել պտղակոթերը, միահավասար, բարակ շերտով հեռացնել կեղևը, բաժանել 2 Հավասար մասերի, գդալանման դանակով հեռացնել հունդի պարկը հունդով։
Մաքրած տանձի կտորները չսևանալու համար լցնում են շրով լցված ամանի մեշ։ Ավելի փափուկ կոմպոտ ստանալու համար խորհուրդ Է տրվում խակ, ամուր կառուցվածք ունեցող տանձերը խաշել 85— 90° ջրի մեշ 2 — 3 րոպե (խաշող |
յուրաքանչյուր մեկ լիտր ջրին խառնելով 1 գ կիտրոնաթթու կամ գինեթթու)։ Խաշած տանձի շերտերն անհրաժեշտ է անմիջապես սառեցնել աղբյուրի հոսող շրով, տեսակավորել, հեռացնել ճխլվածները, իսկ մնացածը դասավորել բանկաների մեշ, շերտերից հունդազերծ մասը դնել հատակի կողմը, իսկ ուռուցիկ մասը դեպի դուրս, կոմպոտին արտաքինից դեգղեցիկ տեսք տալու համար։
Բացի Մալաչա տեսակի տանձից, կոմպոտ պատրաստվում է նաև տանձերի այլ տեսակներից։ Պատրաստման եղանակը նույնն է, բացի խաշման տևողությունից, որը աշնանն ուշ հասունացող տանձերի տեսակների համար հասցվում է 15— 20 րոպեի։ Լավ հասունացած Մալաչա տանձի կեղևը խորհուրդ չի տրվում հեռացնել, անհրաժեշտ է այն տեսակավորել, հեռացնել վաղահասները, լվանալ, սուր դանակով բաժանել երկու շերտի, հեռացնել հունդը իր պարկով, պտղակոթով և ծաղկակոթով, դասավորելով բանկաների մեշ, ավելացնել շաքարաջուրը բանկայի վզիկին հավասար, հետո ծածկել կափարիչով և ստերիլացման ենթարկել 0,5 լիտրանոց բանկաները 10—12 րոպե 1.0 — 15—18 րոպե 2.0 — 20—22 րոպե 3.0 — բալոնները 25— 30 րոպե Վերոհիշյալ ստերիլացման տևողությունը սահմանվում է ոչ հասունացած տանձերի տեսակների համար, իսկ հասունացած Մալաչա և այլ տեսակներինը պակասեցվում է 3 — 5 րոպեով։ Ուշահաս տանձերի տեսակներից կոմպոտներ պատրաստելիս սահմանված ստերիլացման տևողությունը ավելացվում է 2 — 3 րոպեով։ |
35
ՏԱՆՁԻ ԿՈՄՊՈՏ, tantzi kompot
Հայկական Խոհանոց Haykakan XOHANOC