ԱԼՈՒՉԱՅԻ ԿՈՄՊՈՏ

ԱԼՈՒՉԱՅԻ ԿՈՄՊՈՏ

Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Բիզնես տնային տնտեսուհիների համար

 

Ալուչայի կոմպոտ պատրաստելու բոլոր գործողություննե­րը նույնն են, ինչ սալորինը, միայն այն տարբերությամբ, որ թթվությունը բարձր լինելու պատճառով այս կոմպոտի հա­մար շաքարաջրի խտությունը հասցվում կ 50—60 % -ի։

Բոլոր տեսակի բանկաների ստերիլացումը կատարվում է 3—5 րոպե պակաս, քան սահմանված է սալորի կոմպոտի համար։ Թիթեղյա կափարիչներ չլինելու դեպքում օգտագոր­ծում են 1 լիտրանոց բանկաներ’ ապակյա կափարիչներով, ապա վարվում, ինչպես նշված է «Պահածոների պատրաս­տումը և ստերիլացումը» բաժնում։

Ստերիլացումից հետո մետաղյա սեղմիչը չի թույլատր֊վում հեռացնել, որովհետև կոմպոտի գոլորշիների և տաքա­ցած օդի ճնշումը կներգործեն կավփարիչի վրա, և կխախտվի տուփի հերմետիկությունը, որի հետևանքով պատրաստած կոմպոտը որոշ ժամանակից հետո կենթարկվի խմորման, ուստի պահանջվում է թողնել 3—5 ժամ, որ այն լրիվ սառչի, հետո միայն հեռացնել մետաղյա սեղմիչ սարքը։

Ապակյա կափարիչը հերմետիկ կերպով նստած պետք է լինի բանկայի վրա։ Բացելիս դանակի սուր ծայրով պետք է սեղմել ռետինե օղակը և ապակյա կափարիչը, որպեսզի տարվի փոքրիկ, ազատ տարածություն։ Այս դեպքում օդը ներս է խուժում, խախտվում է հերմետիկությունը և հնարա­վոր է լինում ապակյա կափարիչը ազատ կերպով վերցնել բանկայի բերանից։ Նույն հարմարանքը պետք է լվանալ և պահել հետագա օգտագործման համար։

38

ԱԼՈՒՉԱՅԻ ԿՈՄՊՈՏ, Aluchayi kompot

Հայկական Խոհանոց Haykakan XOHANOC

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.