дома » Հայկական Խոհանոց » ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԼՑՈՆԱԾ ՏԱՔԴԵՂ, ԲԱԴՐԻՋԱՆ, ՊՈՄԻԴՈՐ՝ ՏՈՄԱՏԻ ՍՈՈԻՍՈվ

ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԼՑՈՆԱԾ ՏԱՔԴԵՂ, ԲԱԴՐԻՋԱՆ, ՊՈՄԻԴՈՐ՝ ՏՈՄԱՏԻ ՍՈՈԻՍՈվ

ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԼՑՈՆԱԾ ՏԱՔԴԵՂ, ԲԱԴՐԻՋԱՆ, ՊՈՄԻԴՈՐ՝ ՏՈՄԱՏԻ ՍՈՈԻՍՈվ | ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐ

ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԼՑՈՆԱԾ ՏԱՔԴԵՂ, ԲԱԴՐԻՋԱՆ, ՊՈՄԻԴՈՐ՝ ՏՈՄԱՏԻ ՍՈՈԻՍՈվ

Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Բիզնես տնային տնտեսուհիների համար

Լցոնած տաքդեղ, բադրիջան և պոմիդոր պատրաստելու համար պետք է ընտրել նույն հասունության և մեծության բանջարեղեն։ Հոսող ջրով լվանում են 3 — 4 րոպե և խաշում, որից հետո անմիջապես սառեցնում հոսող մաքուր ջրով։ Խա­շած տաքդեղի կոթից 10 —15 մմ թողնելով
դանակով կիսով չափ կտրում և հանում են միջի սերմերը։

76

ԻՆԶՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԼՑՈՆԸ

Պետք է վերցնել անհրաժեշտ քանակությամբ գազար, մաքրել, եռացած ջրում խաշել 4—5 րոպե, 6—7 մմ հաստու­թյամբ կտրատել մանր, հավասար մասերի, ապա տապակել արևածաղկի յուղով, միաժամանակ տապակում են նախապես մաքրած 3— 5 մմ հաստությամբ շրջագծով կտրտած սոխը։

Մեկ կիլոգրամ պատրաստի լցոնի համար անհրաժեշտ է.

Գազար տապակած (հատիկներով)                              800 գրամ

Սոխ տապակած  150—170 գրամ

Աղ   17—20 գրամ

Կանաչի (մաղադանոս, սամիթ) մանր

կտրատած    10 —15 գրամ

Շաքարավազ (2 ճաշի գդալ)  50 — 60     գրամ

Վերոհիշյալ բոլոր սննդամթերքները լավ խառնում են, վերջում էլ կանաչին և պատրաստում լցոնը:

Մեկ կիլոգրամ սոուս պատրաստելու համար պետք է ու­նենալ.

Տոմատ-պաստա (32 տոկոսանոց,   1 թեյի                 բաժակ 200-250 գրամ

Տոմատ-պաստա (32 տոկոսանոց,   1 թեյի                 բաժակ) 200—250 գրամ
Ջուր (3 թեյի բաժակ) 600—650 գրամ
Շաքարավազ (3 — 4 թեյի գդալ) 50 — 60 գրամ
Աղ ճաշի 35—40 գրամ
Կանաչի (սամիթ, մաղադանոս) 5—7 գրամ
Պղպեղ (կծու, հոտավետ) 1—2 գրամ
Դափնետերևներ 5—6 հատ
Բուսական յուղ 50 — 60 գրամ
Այգ բոլորը- խառնում են միմյանց, եփում 15 — 20 րոպե, վերջին եփման ժամանակ ավելացնում են համեմունքներն ու կանաչին, թողնում եփի ևս 5 րոպե և ապա վերցնում ար­դեն պատրաստի սոուսը։

Ստացված 3 կիսաֆաբրիկատները՝ խաշած պղպեղը, պատ­րաստի լցոնը (փլավը) և սոուսը, միախառնում և պատրաս­տում հետևյալ կերպ։

77

3ուրաքանչյուր կիսաֆաբրիկատը պետք է կազմի պատ­րաստի սննդամթերքի 1/3 մասը։ Եթե ցանկանանք ստանալ 6 կգ լցոն՝ պղպեղ կամ բադրիջան, ապա յուրաքանչյուր կի­սաֆաբրիկատից անհրաժեշտ կլինի պատրաստել 2-ական կի­լոգրամ, որ տեղավորվի 0,5 լիտրանոց ապակյա բանկաների մեջ (10 —11 հատ):

Մեկ կիլոգրամ պատրաստի լցոն պղպեղին, բադրիջանին կամ պոմիդորին ծախսվում է մոտ 120 —130 գրամ բուսա­կան յուղ։

Նախապես պատրաստած, խաշած պղպեղի մեջ լցնում են լցոնը (ֆարշ)։ Պղպեղի դոլման դարսում են 0,5 լիտրանոց ապակյա բանկաների մեջ՝ վերևի մասից թողնելով որոշ տարա­ծություն պատրաստած սոուսի համար, որ հետո լցնեն այն։ Լցնելիս անպայման խառնում են, որպեսզի երեսի յուղը հավա­սար տարածվի ամբողջ սոուսի մեջ։ Բանկայում սոուսը լցնում են մինչև վզիկը, որպեսզի ստերիլացման ժամանակ երեսի յուղը չթափվի, ծածկում կափարիչով և ստերիլացնում 85 րոպե, որից հետո 94— 96%-֊ի տակ փակող հարմարանքով արագ կերպով ամրացնում են թիթեղյա կափարիչները։

Նույն եղանակով և նույն նյութերի հարաբերությամբ պատրաստվում է լցոնած բադրիջանը (պոմիդորը տոմատի սոուսում’ բանջարեղենով) միայն այն տարբերությամբ, որ բադրիջանը միայն կարելի է լցոնել տապակելուց հետո, իսկ թարմ պոմիդորը օգտագործում են բնական վիճակում, վե­րին շերտը կիսով չափ կտրում են, մաքրում միջի սերմերը, լցնում պատրաստած լցոնը և դոլմաները դասավորում 0,5 լիտրանոց բանկայի մեջ, վրան ավելացնելով նախապես պատրաստած սոուսը։ Մնացած գործողությունները նույնն են, ինչպես պղպեղինը։

Պահպանման և գործածման ժամկետների
պայմանները նույնն են, ինչ կտրտած բադրիջանի լցոնը տոմատի սոու­սում։

78

ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐ, banjarexeni pahaco, ԼՑՈՆԱԾ ՏԱՔԴԵՂ, lconac taqtex

Հայկական Խոհանոց Haykakan XOHANOC

#Հայկական_Խոհանոց

, ,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.


Яндекс.Метрика