ՋԵՄԵՐ |
ՋԵՄԵՐ
Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Բիզնես տնային տնտեսուհիների համար
Ջեմը պատրաստում են հնդավոր, կորիզավոր պտուղներից և հատապտուղներից։
Ջեմի համար օգտագործում են առողջ, թարմ և շատ հասունացած
պտուղներն ու հատապտուղները։
ՋԵՄԵՐ
Ինչպես պատրաստել ջեմ հնդավոր պտուղներից (տանձից, խնձորից, սերկևիլից)։ Պտուղներն անհրաժեշտ է տեսակավորել, լվանալ, բաժանել 4—8 մասի, հեռացնել հունդր հունդապարկով, կեղևն ու պտղակոթերր և եփել էմալապատ, ալյումինե կամ պղնձյա կաթսաներում’ մեղմ կրակիf վրա, յու-
|
ՋԵՄԵՐ
Ինչպես պատրաստել ջեմ կորիզավոր պտուղներից (դեղձից, ծիրանից, սալորից, բալից)։ Նույնպես տեսակավորում են, լվանում, առանձնացնում են վնասվածք ունեցող պտուղ֊ները, պտղակոթերն ու կորիզները, ապա լցնում ամանի մեջ և եփում։ Յուրաքանչյուր կիլոգրամ պտղին ավելացնում են մեկ քառորդ բաժակ ջուր, 600—700 գրամ շաքարավազ և ե֊փում են այնքան, մինչև ստացվի վառ, կարմրագույն մածուցիկ մասսա։ Ծիրանից, սալորից և այլ պտուղներից հաջող ջեմ ստանալու համար 10 —15 տոկոսի չափով կարելի է խառնել խնձորի, սերկևիլի պյուրեներ, որոնք ունեն մեծ քանակությամբ պեկտին։
Ինչպես պատրաստել ջեմ հատապտուղներից (մոշից, ելակից և մորուց)։ Բոլոր գործողությունները նույնն են, ինչպես հնդավոր և կորիզավոր պտուղներինը, միայն այն տարբերությամբ, որ եփում են անմիջապես տեսակավորելուց և լվանալուց հետո մեկ կիլոգրամ հատապտղին ավելացնելով մեկ քառորդ թեյի բաժակ ջուր և 700 — 800 գրամ շաքարավազ։ Եփում են այնքան ժամանակ, որ ստացվի մածուցիկ մասսա։ Եփելիս անընդհատ խառնում են, որպեսզի ամանի տակին չկպչի։ Պատրաստված ջեմը (94— 96°) լցնում են նախատեսված բանկաների մեջ, ծածկում կափարիչներով և ամրացնում փակող հարմարանքի միջոցով։ |
69
ՋԵՄԵՐ, jemer
Հայկական Խոհանոց Haykakan XOHANOC
#Հայկական_Խոհանոց