ԿՈՄՊՈՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՊՏՈՒՂՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻՑ |
Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Բիզնես տնային տնտեսուհիների համար
Հնդավոր և կորիզավոր պտուղների և հատապտուղների կոմպոտները ամենալավ պահածոներն են, որոնց պատրաստման համար օգտագործվում է գլխավորապես շաքարաջուր տարբեր խտությամբ, որը կախված է պտուղների, հատապտուղների տեսակից և պահածո պատրաստողի ճաշակից: Ընդհանրապես կոնսերվացման հիմնական գործոնը ոչ թե շաքարաջուրն է, այլ ստերիլացումը, որը պահպանում է պտուղները փչացումից և ոչնչացնում բորբոսները, դրոժներն ու նեխում առաջացնող մ իկրոօ րգան իզմն ե րը, հետևապես շաքարաջրի փոխարեն կարելի է վերցնել նույն պտուղներից ստացված բնական հյութերը։ Հնդավոր և կորիզավոր պտուղներից և հատապտուղներից պատրաստվող կոմպոտներն ունեն տարբեր ձևի մշակում’ պահանջելով տարբեր խտություն ունեցող շաքարաջրեր։ Կոմպոտների պատրաստման ժամանակ անհրաժեշտ կ օգտագործել այնպիսի խտությամբ շաքարաջուր, որ հնարավոր լինի պահպանել տվյալ պտղի կամ հատապտղի բնական համը, հոտը, թթվությունն ու մյուս առանձնահատկությունները։ Բարձր թթվ ություն պարունւսկող պտուղների և Հատապը֊ տուղների մշակման խտությունը պետք է Հասցնել 40 — 45 % ֊ի։ Անհ րաժեշտ խտությամբ շաքարաջուր պատրաստելու համար, տնային կշեռք չլինելու դեպքում՛, նախապես պետք է հաշվարկել, թե որքան շաքար ավելացնել ջրին’ օրինակ, շլորի կոմպոտի շաքարաջրի խտությունը պետք է լինի 50 %» Անհրաժեշտ է լավ գիտենալ աղյուսակ 2~րդը, որտեղ ցույց է տրված նյութերի քաշը տարբեր ծավալ ունեցող ամաններում։ Կոմպոտների պատրաստման ամենակարևոր գործողություններից մեկը շաքարաջուր պատրաստելն է։ Ընդունենք, որ պետք է ստանալ 4 լիտր 50 % — անոց շաքարաջրի լուծույթ: Որոշենք, թե որքան ջուր և որքան շաքարավազ է անհրաժեշտ: |
Աղյուսակ 3-ում ցույց է տրված, որ 1 լիտր ջրին պետք է ավելացնել 1000 գր շաքարավազ, կստացվի 50 % ֊անոց շաքարաջուր, որը կունենա 1621 սմ3 ծավալ։
Այժմ պարզենք, թե որքան չուր է անհրաժեշտ 4 լիտր ցույց տրված խտությամբ շաքարաջուր պատրաստելու հա-մար։ 4000 : 1621 =2,47 լիտր ջուր։ Եթե ամեն մի լիտր ջրին անհրաժեշտ է լուծել 1000 գրամ շաքարավազ, ապա 2,47 լիտր (կամ 10 թեյի բաժակ) ջրին կպահանջվի 1000. 2,41 = 2470 գր շաքարավազ կամ մոտավորապես 2500 գր կամ 2500 : 200 —12։5 թեյի բաժակ շաքարավազ։ Որպեսզի ստացվի 4 լիտր 50 %֊ոց շաքարաջուր, անհրաժեշտ է վերցնել (250 գրամանոց) 10 թեյի բաժակ ջուր և 12,5 թեյի բաժակ շաքարավազ։ |
Աղյուսակ 5
|
Շաքարաջրի խտությունը | 1000 գ. շաքարաջրին անհրաժեշտ է | Շաքարաջրի սլաարաս֊ աո լ մլ, | Շաքարաջրի տեսակարար կշիռը 15° | ||
ջուր՝ գրամներով | շաքարավազ’ գրամներով | 1000 սմ3
ավելացնում ե՛ն շաքար գրամներով |
ստացված շաքարաջուրը սմ3 | ||
20 | 800 | 200 | 250 | 1155 | 1,082 |
25 | 750 | 250 | 333 | 1207 | 1,105 |
30 | 700 | 300 | 429 | 1266 | 1,129 |
35 | 650 | 350 | 538 | 1334 | 1,153 |
40 | 600 | 400 | 667 | 1414 | 1,179 |
45 | 550 | 450 | 818 | 1508 | 1,206 |
50 | 500 | 500 | 1000 | 1621 | 1,238 |
55 | 450 | 550 | 1222 | 1743 | 1,263 |
60 | 400 | 600 | 15(10 | 1932 | 1,295 |
65 | 350 | 650 | 1857 | 2153 | 1,326 |
70 | 300 | 700 | 2333 | 2449 | 1,361 |
75 | 250 | 750 | 3000 | 2853 | 1,397 |
80
24 |
200 | 800 | 4000 | 3481 | 1,435. |
Համաձայն աղյուսակի ազատ կերպով կարելի է որոշել պատրաստված շաքարաջրի խտությունր’ ելնելով տեսակարար կշռից.
Օրինակ, պատրաստված շաքարաջուրը լցնում են 1 լիտրանոց ապակյա բանկայի մեջ լիքը և կշռում։ Կշռելու ժամանակ նրա քաշը տարայի հետ միասին ցույց է տալիս 1750 գրամ, 1 լիտրանոց դատարկ բանկայի քաշն է 450 գրամ, 1750 գրամից հանում ենք տարայի 450 գրամ քաշը, ստացված տարբերությունը բաժանում 1000-ի, ստացվում է նրա տեսակարար կշիռը’ (1750-450):1000=1,3։ Ստացված թի՛վը համեմատում ենք աղյուսակ 3-ի տեսակարար կշռի սյունակի թվերի հետ և ընդունում ա մեն ամոտիկ թիվը’ 1,3-ր, որը մոտ է 1,295-ին, հետևապես նրա խտությունը կարելի է ընդունել 60 %. Շաքարաջրի պատրաստումը: Աղյուսակ 3-ում ցույց տրված խտության համաձայն լափում ենք ջրի քանակությունը լցնում պղնձյա կամ էմալապատ ամանի մեջ, դնում գազի սալիկի կամ նավթավառի керосинка վրա և տաքացնում 60— 70°, որից հետո ավելացնում ենք հաշվարկած, լափած կամ կշռած շաքարավազը, եռացնում 8 —10 րոպե և հաճախ խառնում, որպեսզի շաքարավազը նստվածք չտա և չայրվի։ Եփելուց հետո, որպեսզի շաքարաջուրը պարզ գույն ունենա, անհրաժեշտ է անցկացնել 1—2 տակ մառլյայի միջով։ Եթե շաքարաջուրը պղտոր գույն է ունենում, ապա պարզեցնելու համար տաքության աստիճանը պետք է հասցնել մոտ 50°։ 5 ւիտր շաքարաջրին խառնում են մեկ քառորդ ձվի սպիտակուց։ Եռալու ժամանակ ձվի սպիտակուցը ջրի մեջ լողացող մասնիկներին վեր է բարձրացնում որպես քափ, որը հավաքում ենք քափկիրի միջոցով և նորից ֆիլտրում։ Պատրաստի շաքարաջուրը պետք է լինի մաքուր, թափանցիկ, առանց լողացող մասնիկների։ Կոմպոտների վրա լցնելու ժամանակ շաքարաջրի տաքության աստիճանը 80—90°-ից ցածր չպետք է լինի։ Հաճախ պատրաստի շաքարաջուրը տնային տնտեսուհիները պահում |
են մի քանի օրով, դրա Համար անհրաժեշտություն է զգացվում լցնել 3 լիտրանոց ապակյա բալոնի մեջ, երեսը ծածկել կափարիշով և դնել հով խոհանոցում կամ սառնարանում, որպեսզի այն խմորման չենթարկվի։ Օգտագործման ժամանակ անհրաժեշտ է նորից եռացնել 80— 90°, մի փոքր թողնել հանգստանա և ապա օգտագործել։ |
26
ԿՈՄՊՈՏՆԵՐ, komponer, ԿՈՄՊՈՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, kompotneri patrastumy
Հայկական Խոհանոց Haykakan XOHANOC