ՄՐԳԻ ՍՈՈԻՍՆԵՐ
Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Բիզնես տնային տնտեսուհիների համար
Նույն պատրաստած պյուրեների վրա եթե ավելացնենք որոշ քանակությամբ շաքարավազ և շարունակենք եփել, ապա կստացվի բոլորովին նոր տեսակի սննդամթերք, որր կկոչվի մրգի սոուս։ Այն պատրաստում են գլխավորապեи ծիրանից և խնձորից, բայց կարելի է պատրաստել նաև տանձից, գեղձից և սերկևիլից, որոնք իրենց որակով չեն զիջում ծիրանին և խնձորին։ Սոուս պատրաստելու դեպքում յուրաքանչյուր 1 կգ պյուրեին ավելացնում են 100 —150 գ շաքարավազ և եփում, մինչև շաքարավազր լավ լուծվի պյուրեի մեջ, այնուհետև տաք վիճակում (94 — 96°) լցնում են բանկաների մեջ, ծածկում կափարիչներով և ստերիլացնում եռացող ջրում։ |
45
0,5 լիտրանոց բանկաները 15—20 րոպե
1.0 լիտրանոց բանկաները 20—25 րոպե 2.0 լիտրանոց բանկաները 35—45 րոպե 3.0 լիտրանոց բալոնները 50— 60 րոպե Հանելուց հետո անմ իջա պես ամրացնում են թիթեղյա կափարիչները և պահպանում հով նկուղներում, խոհանոցներում ու սառնարաններում։ Տխեմալիի սոուս— Տխեմալիի սոուսը հիմնականում պատրաստվում է վայրի կամ այգու թարմ, ինչպես և չորացրած։ սալորից կամ սալորի լավաշից’ համեմած սուր համ և հոտ ունեցող համեմունքներով։ Սալորը լավ տեսակավորելուց և լվանալուց հետո լցնում են էմալապատ ամանի մեջ և խաշում։ Անցկացնելով 1 մմ տրամագիծ ունեցող մաղի Սալորի լավաշը օգտագործելիս այն թրջում են ջրով մինչև փափկելը, ապա մանրատում մսաղաց մեքենայով, ավելացնում 3 — 4 բաժակ ջուր և պատրաստում պյուրե՝ խառնելով եղածին բաղկացուցիչ նյութերը։ Չիրն օգտագործելու ժամանակ անհրաժեշտ է լավ լվանալ ջրում, վրան ավելացնել 4 թեյի բաժակ ջուր, եռացնել, անցկացնել 1 մմ տրամագիծ ունեցող մաղով, պատրաստել պյուրե։ Մեկ կիլոգրամ տխեմալիի սոուս պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել. 1, Թարմ սալոր…………………………………….. 1,4 կգ կամ 1 կգ պյուրե Չորացած սալոր …….. 250— 300 գ կամ 1 կգ պյուրե Սալորի լավաշ ….. 180 գ կամ 1 կգ պյուրե 2* Ծեծած սխտոր …. 40 —50 գ 3. Սամիթ …. 50—60 գ 4. Համեմ…. 40—50 գ 5. Կարմիր պղպեղ …. 25—30 գ 6. Կերա կրի աղ ….. 35 — 40 գ |
46
Վերոհիշյալ սննդամթերքները լցնում են էմալապատ ամանի մեշ, լավ խառնում, այնուհետ և լցնելով 0,2 լիտրանոց ապակյա բանկաները՝ ծածկում են թիթեղյա կափարիչներով, պաստերիլացման ենթարկում (94 — 96°) 18—20 րոպե տևողությամբ և տաք վիճակում ամրացնող գործիքով փակում։ Տխեմալիի սոուսը օգտագործվում է տարբեր տեսակի ճաշերի, հատկապես խաշած, տապակած մսեղենի, խորովածի, տապակած հավի մսի հետ որպես համեմունք-կերակրամասսա։
Ապակյա բանկաներով տխեմալի սոուսը կարելի է պահպանել 12-—16° տաքություն ունեցող խոհանոցում, մառա֊ նում կամ պատշգամբում։ Բնական նյութերի պատրաստումը:Թարմ մրգերից և հատապտուղներից բնական հյութեր ստանում են մամլելու միջոցով։ Բնական հյութեր պատրաստելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր տեսակի (մեծության) պտուղներ և հատապտուղներ, որոնք պետք է լինեն առողջ և չունենան խմորման նշաններ։ Լավագույն պտուղների տեսակներից Բնական հյութեր պատրաստում են բոլոր տեսակի հնդավոր, կորիզավոր պտուղներից, հատապտուղներից և բանջարաբոստանային կուլտուրաներից (պոմիդորից)։ |
47
ՄՐԳԻ ՍՈՈԻՍՆԵՐ, Mrgi sousner
Հայկական Խոհանոց Haykakan XOHANOC