дома » Հայկական Խոհանոց » ԹԶԻ, ԿԵՌԱՍԻ,ԿԻՏՐՈՆԻ ՄՈՒՐԱԲԱ

ԹԶԻ, ԿԵՌԱՍԻ,ԿԻՏՐՈՆԻ ՄՈՒՐԱԲԱ

ԹԶԻ ՄՈՒՐԱԲԱ | ԿԵՌԱՍԻ ՄՈՒՐԱԲԱ | ԿԻՏՐՈՆԻ ՄՈՒՐԱԲԱ

Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Բիզնես տնային տնտեսուհիների համար

Թզից անջատում են կոթերը, 80—85 աստիճան ջրի մեջ խաշում 2— 3 րոպե։ Թզի և շաքարավազի հարաբերությունը պետք Է կազմի 1:1։ Եփում են ընդմիջումներով, ինչպես խա­ղողը։ Քանի որ թուզը թթվություն չի պարունակում, եփման վերջում 1 կգ թզին ավելացնում են 2 — 3 գրամ կիտրոնի աղ և մի պտղունց վանիլին՝ ամբողջ մասսայի համար։
Կեռասի մուրաբա ստացվում Է Դեղին կեռաս, Սև կեռաս և Շամպայն տեղական տեսակներից։ Ինչպես բալի, այնպես Էլ կեռասի մուրաբան պատրաստում են կորիզով և առանց կորիզի։ Խաշում են 1—2 րոպե՝ 90° ջրում։ Կեռասի մուրա-

բայի շաքարաջուրը նույնն է, ինչ բալինը: Պտղի և շաքարա­վազի հարաբերությունը կազմում է 1:1,2։

Եփում են ընդմիջումներով՝ 2—3 անգամ։ Վերջին եփի ժամանակ ավելացնում են 3 գրամ կիտրոնի աղ կամ գինե­թթու 1 կգ պտղին համապատասխան, իսկ արոմատ տալո։ համար՝ մի պտղունց վանիլին։

65

Սուր դանակով հեռացնում են կիտրոնի (լիմոնի) կեղևը, միջոլկր եռացրած ջրի մեջ խաշում են 15—20 րոպե՝ առանց շերտերն անջատելու, լվանում են հոսող, մաքուր ջրով և թող­նում ջրի մեջ։ Երբ բաժանում են շերտերի, կորիզները հանում են, վրան լցնում 60 %-անոց տաք շաքարաջուր և թողնում են 22— 25 ժամ՝ շաքարաջրով ներծծվելու համար։ Կիտրոնի մուրաբան եփում են երեք ընդմիջումներով, յուրաքանչյուրը 6—8 ժամ տևողությամբ։ Կիտրոնի և շաքարավազի հարա- բերությունր պետք է կազմի 1:1,4։

ՆԱՐՆՋԻ, ՄԱՆԴԱՐԻՆԻ ՄՈՒՐԱԲԱ

Նարինջը կեղևով խաշում են 12 —15 րոպե 90°-ի ջերմա­յին պայմաններում։ Սառեցնում են աղբյուրի հոսող ջրով և պահում սառը ջրի մեջ 10 —12 ժամ։ Այնուհետև բաժանում են 2—4 հավասար մասերի, վրան ավելացնում են 60 — 65%-անոց շաքարաջուր (տաք վիճակում) և թողնում 6 — 8 ժամ ներծծվելու համար, որից հետո եփում են 2 — 3 անգամ ընդմիջումներով։ Առաջին եփի ժամանակ 1 կգ պտղի համար վերցնում են 800 գրամ շաքարավազ և 2 թեյի բաժակ ջուր։ 2-րդ եփի դեպքում 1 կգ պտղին և 400 գրամ շաքարավազին ավելացնում են 3/4 թեյի բաժակ ջուր։ Մեկ կիլոգրամ նա­րինջ եփելիս օգտագործում են 1200 գրամ շաքարավազ։

Նարնջի մուրաբայի եփման գործողությունները նույնն են, ինչ կիտրոնինը, միայն այն տարբերությամբ, որ նարինջը կտրատում են շերտերի և հանում միջի կորիզները։ Խոր-

հուրդ չի տրվում նրա խաշած ջուրն օգտագործել շաքարաջուր պատրաստելու համար, որովհետև ղառնահոտ է։

67

ԹԶԻ ՄՈՒՐԱԲԱ, ԿԵՌԱՍԻ ՄՈՒՐԱԲԱ, ԿԻՏՐՈՆԻ ՄՈՒՐԱԲԱ, ՆԱՐՆՋԻ ՄՈՒՐԱԲԱ, ՄԱՆԴԱՐԻՆԻ ՄՈՒՐԱԲԱ, ՄՈՒՐԱԲԱՆԵՐ, Murabaner, Tzi muraba, Kerasi muraba, Kitroni muraba, Narnji muraba, Mandarini muraba,

Հայկական Խոհանոց Haykakan XOHANOC

#Հայկական_Խոհանոց

, , , ,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.


Яндекс.Метрика