ԲԱՆԿԱՆԵՐԻ, ՇՇԵՐԻ ՄԵՋ ՄՆԱՑԱԾ ՕԴԻ ԱԶԴԵՑՈԻԹՅՈԻՆԸ ՊԱՀԱԾՈՅԻ ՎՐԱ |
Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Բիզնես տնային տնտեսուհիների համար
Բանկաների և շշերի մեջ չափավոր մնացած օղը պահածոն չի փչացնում։ Բոլոր տեսակի պահածոների մակերեսին կա ոչ մեծ տարածությամբ օդ։ Այդ օդը պահածոյի հետ միասին ենթարկվել է ախտահանման’ ստերիլացման միջոցովւ Գործարաններում սկզբում փակում են թիթեղյա կափա- րիչով և ապա ենթարկում ստերիլացման, որովհետև ապակյա բանկայի կամ տուփի բերանը փակելիս հատուկ հարմարանքով զուգընթացաբար դուրս են քաշում նրա մեջ մնացած որոշ քանակությամբ օղը։ Օդի ավելցուկը տուփերի կամ ապակյա բանկաների մեջ չի կարելի թողնել հետևյալ պատճառներով. ա) Տուփի կամ ապակյա բանկայի օգտակար օգտագործ֊ ման տարածությունը փոքրանում է։ բ) Ապակյա բանկայի մեջ մնացած օդը տաքացնելիս’ լայնանում է, և եթե նրա սահմանված քանակությունը տուփի մեջ» |
շատ է, ապա ստերիլացման ժամանակ ճնշումը կափարիչի վրա ներսից մեծանում է և դուրս է նետում կափարիչը։ Իսկ թիթեղյա տոլփերի դեպքում տուփը ենթարկվում է դեֆորմացիայի։
գ) Օդի մեջ եղած թթվածինը նպաստում է կոնսերվացվող նյութերի օքսիդացմանը, որի հետևանքով պահածոյի վերին մասը иևանում է և դառնում ան օգտագործելի։ դ) Թիթեղյ ա տուփերի, կամ թիթեղյա կափարիչներ ունե֊ ցող ապակյա բանկաների մեջ եղած օդի թթվածինը նպաս֊ տում է կափարիչի վրա եղած անագի լուծվելուն‘ պահածոների մեջ, որից վերջինս ստանում է մետաղի համ։ Նորմալ լվացված ապակյա բանկաներն իրենց պարունակության մակերեսին սովորաբար պետք է ունենան 10—15 մմ օդային տարածություն։ Այդպիսի դեպքերում կոնսերվացվող սննդանյութերը, նույնիսկ ամենաբարձր աստիճանի ժամանակ և ընդարձակվելիս, կափարիչի վրա ուժեղ կերպով չեն՝ կարող ճնշել։ նույնիսկ ապակյա բանկայի կեռիկով ամրացված կափարիչը դուրս չի կարող նետվել, ներս ի ճնշումը պակաս լինելու պատճառով։ Տնային պայմաններում ապակյա բանկայից օդը դուրս մղելու համար անհրաժեշտ է կոնսերվացման ենթակա սնըն- դանյութերը դասավորել, որքան կարելի է, խիտ և վրան ավելացնել անհրաժեշտ քանակությամբ պատրաստված շաքարաջուր կամ աղաջուր (նայած պահածոյի տեսակին), թողնելով 10—15 մմ ազատ տարածություն, ապա ենթարկում են պաստերիլացման կամ ստերիլացման և եռացրած վիճակում ամրացնում կափարիչները։ |
15
Հայկական Խոհանոց Haykakan XOHANOC