ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԱՐԱՆԵՐՆ ՈԻ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ |
Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Պահածոների պատրաստման համար գլխավորապես օգտագործվում են ապակյա բանկաները, որոնք ամրացվում են լաքապատված թիթեղյա կափարիչներով, սրանց եզրերին անպայմանորեն պետք է ամրացված կամ անցկացված լինեն ռետինե օղակներ։ Առանց այդ օղակների, ապակյա բանկաների մեշ հնարավոր չէ ստեղծել հերմետիկություն։ Պ ահածոների պատրաստման հիմնական պայմանը տարաների հերմետիկ փակվելն է։ Այլապես ամենափոքր անցքից անգամ ներս են թափանցում օդ և միկրոօրգանիզմներ, որոնք խմորման են ենթարկում պատրաստած պահածոն։
Տնային պայմաններում հնարավոր է օգտագործել 200, 350—500, 1000, 3000 գրամանոց և 10 լիտրանոց բանկաներ։ Տնային պայմաններում պահածոների պատրաստման գոր- ծը հեշտացնելու համար վաճառքի են հանված մեծ քանակությամբ մեկ լիտրանոց ապակյա բանկաներ’ ապակյա կավ։այրիչներով, հերմետիկ պահող ռետինե օղակով և ամրացնող մ ետաղյա կեռիկով։ Այս տեսակի տարան տնային պայմաննե- |
րի համար ամենահարմարն է և բանկան երի կափարիչներն ամրացնող հարմարանքներ չի պահանջում։
Վերոհիշյալ ապակյա բանկաներից բացի, կարելի է օգտագործել նաև կաթի կամ մածնի 0,5 լիտրանոց ապակյա շշերը, հատկապես բնական հյութերի, դոշաբի և օշարակների հա- |
մար։ Պատրաստի հյութը, դոշաբը կամ օշարակը տաք վիճակում (94 —96°) լցնում են հիշյալ ապակյա տարաների մեշ, որոնք նախապես պետք է լվանալ եռա ցրած ջրով, որպեսզի բանկան տաք լինի և լցնելիս չջարդվի։
Լցնելուց անմիջապես հետո 10 մմ խորության վրա գնում են թիթեղից պատրաստած օղակը և վրան անմիջապես լցնում հալեցրած զմուռս։ Պահածո պատրաստել սիրողները թիթեղյա օղակը կարող են պատրաստել տնային պայմաններում սովոր- ական թիթեղյա կափարիչներից կամ խտացրած կաթի համար օգտագործած թիթեղյա տուփերից, որոնք կարելի է կտրել մկրատով’ |
ապակյա բանկաների բերանի ներքին տրամագծի լափով, որ- պես զի պատրաստված թիթեղյա կափարիչր ազատ կերպով նստի ներսի մասի հավելված օղակի վրա։ Եթե թիթեղյա կա֊ փարիլ պատրաստելը առանձին դժվարություն Է հարուցում,
|
ապա խորհուրդ է տրվում օգտագործել 300 մմ տրամագծով լավ մամլած ստվարաթղթե օղակ, որր պատելով պերգամենտ տի թղթով, հագցնում են բանկալի բերանին և անմիչապես զմըռսում:
Այսպիսով, տնային պայմաններում պահածոներ պատ֊ զատելու համար անհրաժեշտ են ներքոհիշյալ սարքավորում- ներն ու հարմարանքները։
2. Հատուկ դանակ’ պտուղների և բանջարեղենի կեղևը մաքրելու համար . 2 հատ 3. Գդալանման դանակ’ կորիզավոր պտուղներից կորիզները հանելու համար . 1 հատ 4. Մետաղյա կեռիկներ իսեղմիչներ), տրամագիծը’ 83 մմ 6—10 հատ 5. Սեղանի սովորական սուր ղանակներ .. 2 հատ 6. Ապակյա բանկաներ (0,2 — 0,35—0,5 և 1,0 լիտրանոց) 100—120 հատ 7. Կափարիչներ (տրամագիծը 83 մմ) 100 —120 8. ճաշի գդալ 1 հատ 9. Թեյի գդալ …………….. 1 հատ 10. Պատառաքաղ 1 հատ 11. Ավազի ժամացույց (15 — 20 րոպե) . 1 հատ 12. Տնային կշեռք (1—5 կգ կշռող) 1 հատ 13. Կափարիչներ բաց անող հարմարանք 1 հատ 14. էմալապատ աման (5 — 8 լիտրանոց) 1 հատ 15. Աման ալյումինից (5 — 6 լիտրանոց) 1 հատ 16. Պղնձի ց թաս (3 — 5 կգ շեմ և մուրա բաներ եփելու համար , ………….. 1 հատ 17. Մետաղյա հարմարանք (ամանի մեջ դնելու) պտուղները, բանջարեղենը գոլորշիով խաշելու համար ……. 1 հատ նշված ինվենտարը կարելի է օգտագործել 5—6 տարի։ Սեզոնը վերջացնելուց հետո, նշված ամաններից բացի, մնացած սարքավորումները անհրաժեշտ է մաքրել և պահել եկող տարվա համար։ Տնային կշեռք չունենալու դեպքում ջուրը, շաքարավազը և այլ նյութերը լափելու համար կարելի է օգտագործել 0,2—0,5 լ կամ 0,1 լիտրանոց ապակյա անոթներ։ |
Օրինակ 0,5 լիտրանոց ապակյա անոթը պարունակում £ 500 մմ3 ջուր, որը կշռում է 0,5 կգ: Եթե որևէ հեղուկ ծանր է ջրից, ապա այդ հեղուկի քաշը 0,5 լիտրանոց ապակյա բանկայի մեջ ավելի ծանր կլինի, քան ջրինը։ Օրինակ շաքարավազը կշռում է 400 աղը’ 650 գ, քացախը’ 500 գ և այլն; |
Աղյուսակ 2
|
14
Հայկական Խոհանոց Haykakan XOHANOC