ՏԱՆՁԻ, ԽՆՁՈՐԻ, ՍԵՐԿԵՎԻԼԻ ՄՈՒՐԱԲԱՆԵՐ
Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Բիզնես տնային տնտեսուհիների համար
Սերկևիլից, տանձից և խնձորից մուրաբաներ պատրաստում են հետևյալ կերպ։
Տանձից պոկում են կոթերր, կճպում, կիսում կամ կտրատում 15— 20 մմ լայնությամբ և հեռացնում հունդր։ նայած տանձի հասունացման աստիճանին և ամրությանը՝ 12—15 րոպե խաշում են եռացած ջրում և անմիջապես սառեցնում աղբյուրի հոսող ջրով։ Նույն ձևով հեռացնում են սերկևիլի կամ խնձորի կեղեր։ Կտրատում են 15—22 մմ լայնությամբ կտորների, հեռացնում հունդր իր պարկով, խաշում 8 —12 րոպե (սերկևիլինը՝ 22— 25 րոպե) և ապա սառեցնում հոսող, մաքուր ջրով։ Տանձի, խնձորի և սերկևիլի եփելր խորհուրդ է տրվում կատարել 2 եղանակով, առաջին եղանակով եփման տևողությունը 35 — 40 րոպե է, շաքարաջրի խտության տոկոսը՝ 45 —55. 2-րգ եղանակով հյութի խտությունր պետք է լինի 65 %-֊ից ոչ պակաս։ Եփման ժամանակ վերցված ջուրր մառլյայով զտելուց հետո պետք է օգտագործել նույն պտղի շա- քարաջուրր պատրաստելու համար, քանի որ խաշելիս նրա մեջ են անցել որոշ քանակությամբ ածխաջրեր, թթուներ, բնական աղեր և այլն։ Մեկ կիլոգրամ մաքրած խնձորին անհրաժեշտ է 1,2 կգ շաքարավազ, իսկ սերկևիլին՝ 1,3 կգ: Մնացած գործողությունները նույնն են, ինչ մյուս մուրաբաներինր (խտությունը’ 70— 73%)։ Թթվություն չունեցող տանձերից մուրաբաներ եփելիս անհրաժեշտ է թաց շորով տաշտակի վերևի (բերանային) ազատ մասը հաճախակի մաքրել շաքարաբյուրեղներ չառաջանալու համար։ Եփման վերջում պարտադիր կերպով ավելացնում են մի փոքր կիտրոնաթթու կամ գինեթթու՝ շաքարակալումից զերծ մնալու նպատակով։ |
59
ՏԱՆՁԻ ՄՈԻՐԱԲԱ, ԽՆՁՈՐԻ ՄՈԻՐԱԲԱ, ՍԵՐԿԵՎԻԼԻ ՄՈՒՐԱԲԱ, ՄՈՒՐԱԲԱՆԵՐ, Murabaner, Xntzori muraba, Tantzi muraba, Serkevili muraba
Հայկական Խոհանոց Haykakan XOHANOC
#Հայկական Խոհանոց