ՏԱՐԱՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
ՏԱՐԱՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Բիզնես տնային տնտեսուհիների համար
Թթու դնելու համար գլխավորապես օգտագործում են 50—75—100 —150 և նույնիսկ 200 լիտրանոց տակառներ։ Թթու դնելուց 7—8 օր առաջ անհրաժեշտ Է ձգել երկաթյա օղակները և տա -կառը դնել մաքուր ջրի տակ 5—7 օր, այնուհետև եռացրած ջրով (որի մեջ լուծում են 80—100 գրամ սոդա) լվանում են, չորացնում և նույնիսկ ծծմբածխով ախտահանում։ Վերցնում են 10 — 15 գրամ ծծումբ, լցնում թիթեղի վրա և այրում՝ տակառի բերանը շուռ տալով այրվող ծծումբի վրա, այնպես որ կրակր լինի ուղիղ կենտրոնում։ Ծծմբային գազը լրիվ չափով ոչնչացնում Է ամեն տեսակի միկրոօրգանիզմները։ Խիստ կերպով արգելվում Է թթուների համար օգտագործել նախկիննելաւմ օգտագործված ձկան, մսի և յուղի տակառները, որոնք ներծծված են այդ մթերքներով, և թթու դնելիս ինչպիսի միջոցների Էլ դիմելու լինի տնային տնտեսուհին, միևնույն Է՝ այն կփչանա և անախորժ հոտ կտարածի՝ դառնալով թափելու ենթակա։ Ներկայումս թթուների համար օգտագործում են 20—15—10—5—3 լիտրանոց ապակյա բանկաներ, որոնցում թթուն ավելի լավ Է պահպանվում, քան տակառների մեջ, և պատրաստի սննդամթերքը չի ունենում ոչ մի կողմնակի համ և հոտ։ |
83
ԹԹՈՒՆԵՐ, ttu, ttuner
Հայկական Խոհանոց, Haykakan XOHANOC, Айкакан хоаноц
#Հայկական_Խոհանոց