ԹԹՈՒՆԵՐ

ԳԼՈՒԽ VIII. ԹԹՈՒՆԵՐ

ԹԹՈՒՆԵՐ

Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ  ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Բիզնես տնային տնտեսուհիների համար

Թթուն դիտվում է որպես խիստ անհրաժեշտ սննդամթերք, պահածոների մի տեսակ, որն ստացվոլմ է կաթնաթթվային թթվեցման միջոցով։ Կաթնաթթվային բակտերիաների ազդե­ցությամբ բանջարեղենի մեջ պարունակվող շաքարր վեր է ածվում կաթնաթթվի։ Վերջինս կանխում է վնասակար միկրո­օրգանիզմների զարգացումը, թթվին տալիս դուրեկան թթվու­թյուն և համ։ Թթուն օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ է, ախորժակի համար անչափ դուրեկան։ Կաթնաթթվային միկրոօրգանիզմների զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել հարմար պայմաններ և միջավայր։ Միկրոօրգանիզմների ա — րագ զարգացումը պահանջում է անհրաժեշտ քանակությամբ

82

սնունդ. ելնելով դրանից օգտագործում են ուշ            աշնանը հա­սունացած բանջարեղենը, որովհետև նրա մեջ ածխաջրերի պարունակության տոկոսը բարձր է ,( վարունգինը՝ 2,0—2,4, կաղամբինը՝ 4,5—5,0, գազարինը՝ 7, 8, ճակնդեղինը՝ 8 —10, կանաչ պղպեղինը՝ 5 — 6 °/օ և այլն)։

Պրակտիկան ցույց է տվել, որ կաթնաթթվի միկրոօրգա­նիզմներր լավ են աճում 15—22°-ի
պայմաններում, իսկ երբ ջերմությունը նորմայից ցածր է, զարգացումը դանդաղում է, և հակառակը՝ 22—25 աստիճանից բարձր լինելու դեպքում , միկրոօրգանիզմների հետ միասին, զարգանում են թթվի համար վտանգավոր մի շարք միկրոբներ, որոնք նրան տալիո են անախորժ համ, հոտ և որոշ ժամանակից հետո փչացնում։

83

ԹԹՈՒՆԵՐ, ttu, ttuner

Հայկական Խոհանոց, Haykakan XOHANOC, Айкакан хоаноц

#Հայկական_Խոհանոց

,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.


Яндекс.Метрика