дома » Հայկական Խոհանոց » ՎԱՐԴԻ ՄՈՒՐԱԲԱ

ՎԱՐԴԻ ՄՈՒՐԱԲԱ

ՎԱՐԴԻ ՄՈՒՐԱԲԱ

Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Բիզնես տնային տնտեսուհիների համար

Վարդի մուրաբան իր բնական հոտով, համով և արոմատով մեծ արժեք է ներկայացնում։ Այն պատրաստում են միայն թեյի վարդից։ Մուրաբայի վարդը պետք է պոկել իր ցողունից թարմ վիճակում, կիսաբաց։ Քաղելիս վարդը ան­հրաժեշտ է բռնել աջ ձեռքով, ձախ ձեռքով հավաքել բոլոր թերթիկներն ու պոկել բաժակից, ապա աջ ձեռքով թերթիկ­ներից կտրել դեղին գույնի կոշտ մասերը։ Վերջացնելուց հե­տո թերթիկներր մաղի վրա թափահարում են’ նրանցից փո­շին ու սերմը մաքրելու համար, ապա լվանում սառր, հոսող ջրով։ Պատրաստի 1,0 կիլոգրամ վարդի թերթիկների համար անհրաժեշտ է 800 գրամ շաքարավազ։ Շաքարի և հու մքի հարաբերությունը այս դեպքում կկազմի 1 : 8։

Վարդի մուրաբայի եփման գործողությունր մյուս պտուղների և հատապտուղների եփման հետ համեմատած դյուրին է և հեշտ։

100 դրամ մաքրած վարդ եփելու համար պետք է վերցնել 800 դրամ շաքարավազ, ավելացնել մեկուկես թեյի բաժակ ջուր, եռացնել 4 — 5 րոպե և ստացված 60 %֊անոց հյութը զտել 3—4 տակ մառլյայով։ Ստացվում է պարզ դույնի շաքարաջուր, առանց կողմնակի խառնուրդների։ Այնուհետև վարդի թերթիկներր լցնում են էմալապատ կամ կարմիր պղնձյա կլայեկած ամանի մեջ, ավելացնում վրան շաքարաջուր և եփում, մինչև որ չոր նյութերի պարունակությունը հասնի 70—73%-֊ի։

Վարդր չոր նյութեր և թթուներ չի պարունակում, այն ունի որոշ քանակությամբ թանկարժեք եթերայուղ, որր մուրաբայի եփման ժամանակ բյուրեղների ձևով նստում է ամանի եզ­րին։ Անհրաժեշտ է եփելիս հաճախակի թաց շորով մաքրել ամանի եզրերր, որպեսզի բյուրեղներ չառաջանան։

56

Մուրաբայի խտության տոկոսը որոշում են հետևյալ կերպ. մի կաթիլ կաթեցնում են կես բաժակ սառր ջրի մեջ, եթե այն առանց լուծվելու հասնում է մինչ բաժակի հատակը, ապա մուրաբան պատրաստ է։ Անմիջապես նրա վրա ավելացնում են մի փոքր կիտրոնի աղ կամ գինեթթու, լավ խառնում, կրա­կը դարձնում ոչ ուժեղ, տաք վիճակում լցնում 200,    500, 1000 q. ապակյա բանկաների մեջ և ամրացնում թիթեղյա կա­փարիչներով։

57

ՎԱՐԴԻ ՄՈՒՐԱԲԱ, ՄՈՒՐԱԲԱՆԵՐ, Murabaner, Vardi muraba

Հայկական Խոհանոց Haykakan XOHANOC

#Հայկական Խոհանոց

,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.


Яндекс.Метрика