ԽԱՌԸ ԿՈՄՊՈՏՆԵՐ ՊՏՈՒՂՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻՑ
Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Բիզնես տնային տնտեսուհիների համար
Մի շարք պտուղների և հատապտուղների միացումից ստացվում են շատ համով, հոտով և լավ արոմատով խառը կոմպոտներ։
Հաջող կոմպոտներ ստանալու համար անհրաժեշտ է ընտրել պտուղների կամ հատապտուղների միացման հատուկ կազմ ։ Լավագույն կոմպոտի կազմը պետք է ընտրել 3—4 տեսակ տարբեր պտուղներից կամ հատապտուղներից։ Տարբեր պըտուղների հասունացման սեզոնները համընկնում են հոկտեմբեր ամսին, ուստի խորհուրդ է տրվում կոմպոտացումը սկսել հենց այդ ժամանակ, երթ առատ է մրգահավաքը։ 1-֊ին տեսակի կոմպոտ — դեղձ նարինջ . . 40 տոկոս Խնձոր . . 35 տոկոս Տանձ . . 35 տոկոս
2- րդ տեսակի կոմպոտ — դեղձ, զաֆրան . . 40 տոկոս Խնձոր … 35 տոկոս Սերկևիլ …. 35 տոկոս
3-րդ տեսակի կոմպոտ— Սերկևիլ . . 40 տոկոս, Խնձոր ….. 35 տոկոս Տանձ . . . 35 տոկոս Առաջին տեսակի կոմպոտ պատրաստելիս անհրաժեշտ Է դեղձից հեռացնել կեղևը, կտրել երկու մասի, գդալանման դանակով հանել կորիզը և պահել սառը ջրի մեջ։ Խնձորից, տանձից և սերկևիլից մաքրում են կեղևը, բաժանում հավասար շերտերի, հեռացնում հունդը իր պարկով և խաշում այնքան, որքան պահանջում Է կոմպոտի տեխնոլոգիան, և ապա անմիջապես սառեցնում խմելու հոսող ջրով։ Նախապատրաստած պտուղների շերտերը, ըստ տրված քանակի, դասավո- |
41
րում են բանկաների մեջ մինչև վզիկը և թողնում 10—15 րոպե, ապա շուռ տալիս, որպեսզի նրանց մեջ եղած ջուրր թափվի, որից հետո ավելացնում են նախապես պատրաստած 35 — 40% -֊անոց եռացրած շաքարաջուրն այն քանակով, որ պտուղներր ծածկվեն մինչև բանկալի վզիկը, այնուհետև ամուր փակում են կափարիչներով և ստերիլացնում.0,5 լիտրանոց բանկաներր 10—12 րոպե 1.0 լիտրանոց բանկաներր 12—15 րոպե 2.0 լիտրանոց բանկաներր 15—20 րոպե 3.0 լիտրանոց բալոնները 20—25 րոպե Ամռան ամիսներին կարելի է վերցնել նույն սեզոնի հասունացած մրգերի տարբեր տեսակներ, որոնց բերքահա վաքի ժամկետներն hամընկնում են, և պատրաստել խառը կոմպոտներ։ |
42
ԽԱՌԸ ԿՈՄՊՈՏՆԵՐ, Xary kompotner
Հայկական Խոհանոց Haykakan XOHANOC