ԽԱՂՈՂԻ ՄՈՒՐԱԲԱ
Գլխավոր էջ
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Բիզնես տնային տնտեսուհիների համար
Շատ հաջող մուրաբա է ստացվում մեծ հատիկներ ունեցող խաղողի հաչաբաշ և այլ տեսակներից։
Ողկույզներից պետք է ընտրել միահավասար մեծություն ունեցող առողջ հատիկներ, խաշել 80 —90° ջրի մեջ 40 — 50 վայրկյան։ Հաճելի գույն և հոտ տալու նպատակով խորհուրդ Է տրվում խաշվող ջրի մեջ լցնել 1 թեյի գդալ բալի չոր կո֊թեր։ Նախապես պատրաստում են շաքարաջուրն 1 կգ շաքարավազին խառնելով 2 թեյի բաժակ ջուր։ Խաղողի հատիկների և շաքարի հարաբերությունը կազմում Է 1:1 (խաղողի մեջ պարունակվում են 20—25% չոր նյութեր)։ Հատիկները լցնելով շաքարաջրի մեջ՝ թողնում են 3 — 4 ժամ, ապա եփում 40 — 60 րոպե, նորից թողնում են հանգստանա։ Վերջնականապես եփում են մինչև չոր նյութերի պարունակությունը հասնի 70—73%-ի։ Վերջին եփման ժամանակ 1 կգ խաղողի հատիկներին ավելացնում են 2— 3 գրամ կիտրոնի աղ կամ գինեթթու և մի փոքր վանիլին։ Մնացած գործողությունները նույնն են։ |
65
ԽԱՂՈՂԻ ՄՈՒՐԱԲԱ, ՄՈՒՐԱԲԱՆԵՐ, Murabaner, Xaxoxi muraba
Հայկական Խոհանոց Haykakan XOHANOC
#Հայկական Խոհանոց